Տեսություն

Նկարում ցույց է տրված \(OE\) ճառագայթը, որի վրա քանոն հիշեցնող բաժանումներ կան:
Screenshot_3.png
\(O\)-ն ճառագայթի սկզբնակետն է և այդ կետին համապատասխանում է \(0\) թիվը: Սա հաշվարկի սկիզբն է:  
\(E\) կետին համապատասխանում է \(1\) թիվը: \(OE\) հատվածը կոչվում է միավոր հատված, իսկ նրա երկարությունն ընդունվում է որպես երկարության միավոր:
Ճառագայթի ցանկացած հաջորդ կետ նախորդից գտնվում է միավոր հատվածին հավասար հեռավորության վրա:
\(O\) սկզբնակետով \(OE\) ճառագայթը, որի վրա վերցված է միավոր հատվածը և ուղղությունը կոչվում է կոորդինատային ճառագայթ:  
Կոորդինատային ճառագայթի վրայի կետին համապատասխանող թիվը կոչվում է այդ կետի կոորդինատ:
Screenshot_2.png
Օրինակ
\(A\) կետին համապատասխանում է \(3\) թիվը:
Ուրեմն՝ \(A\) կետի կոորդինատը \(3\)-ն է: Դա գրում ենք այսպես՝ \(A(3)\)
 
Ցանկացած կետ ունի իր կոորդինատը: Քանի որ ճառագայթն անվերջ շարունակվում է, ապա ցանկացած թվի համար կարելի է ցույց տալ այն կետը, որի կոորդինատը այդ թիվն է:
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: