Զուգահեռ ուղիղներ
Հարթության մեջ ընկած երկու ուղիղներ կարող են հատվել մեկ կետում, կամ էլ՝ չհատվել:
 
Paral_neparal1.pngParal_neparal.png
Նույն հարթության մեջ ընկած չհատվող ուղիղները կոչվում են զուգահեռ
Անվանումն առաջացել է հունարեն «παράλληλος» (պարալելոս) բառից, որը նշանակում է «կողքից ընթացողներ»:
 
Սահմանման մեջ կարևոր է, որ ուղիղները ընկած լինեն նույն հարթության մեջ: Եթե ուղիղները նույն հարթության մեջ չեն, նրանք կարող են չհատվել և չլինել զուգահեռ:
 
Ինքդ գտիր այդպիսի ուղիղներ ներքևի նկարում:
 
Cube.pngSuns2.png
 
Իսկ նույն հարթության մեջ ընկած զուգահեռ ուղիղները չեն հատվում:
 
Paral.png
 
Զուգահեռ ուղիղները նշանակում են այսպես՝ AB || CD:
Այս գրառումը կարդում ենք. «АВ ուղիղը զուգահեռ է CD ուղղին»:
 
Եթե AB || CD, ապա CD || AB:
Զուգահեռ ուղիղների նշանակումը կարելի է կատարել նաև լատիներեն փոքրատառերի միջոցով՝ a || b
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: