Տեսություն

М_II_01_t№1(1).jpg
Կեղևահանած մանդարինն ունի \(9\) բաժին: Յուրաքանչյուր բաժին կազմում է մանդարինի 19 մասը:
 
М_II_01_t№1(2).jpg  Անին կերավ երկու բաժին կամ մանդարինի 29-ը:
Այս տեսքի՝ 29 գրառումը անվանում են սովորական կոտորակ: \(2\) թիվը, որը գտնվում է կոտորակի գծից վերև, կոչվում է կոտորակի համարիչ, իսկ \(9\) թիվը, որը գտնվում է կոտորակի գծից ներքև, կոչվում է կոտորակի հայտարար:
Կոտորակի համարիչը գրում են գծից վերև, իսկ հայտարարը՝գծից ներքև:
Կոտորակի հայտարարը՝  \(9\)-ը ցույց է տալիս, թե քանի՞ մասի է բաժանված մանդարինը, իսկ համարիչը՝ \(2\)-ը ցույց է տալիս, թե քանի՞ այդպիսի մաս կամ բաժին է կերել Անին:
Հայտարարը ցույց է տալիս, թե քանի՞ բաժին կա, իսկ համարիչը, թե քանի՞ բաժին է վերցված:
Եթե համարիչն ու հայտարարը հավասար են, ապա կոտորակը հավասար է մեկի (ամբողջ է): Եթե վերցնել մանդարինի բոլոր ինը բաժինները կամ ինը իններորդը, ապա վերցրած կլինենք ամբողջ մանդարինը (մեկ մանդարին):  
99=1
Օրինակ
Որոշենք, թե պատկերի ո՞ր մասն է ներկված կանաչ գույնով:
3of5.png  
Լուծում: Պատկերը բաժանված է \(5\) հավասար մասի՝ \(5\)-ը կոտորակի հայտարարն է: Ներկել են  \(3\) մաս՝ \(3\)-ը կոտորակի համարիչն է:
Պատասխան՝ ներկել են պատկերի 35 մասը:  
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: