Տեսություն

Եթե կոտորակների հայտարարները հավասար են, ապա ասում են, որ կոտորակներն ունեն ընդհանուր հայտարար:
 
Օգտվելով կոտորակների հիմնական հատկությունից՝ տրված կոտորակները կարելի է այնպես փոխել, որ դրանք ունենան հավասար հայտարարներ: Այդ դեպքում ասում են, որ կոտորակները բերվում են ընդհանուր հայտարարի:
Օրինակ
Եթե 34 կոտորակի համարիչն ու հայտարարը բազմապատկենք \(3\)-ով, իսկ 56 կոտորակի համարիչն ու հայտարարը՝ \(2\)-ով, ապա նրանք կբերվեն ընդհանուր հայտարարի, որը \(12\)-ն է՝
Օրինակ
34=3343=912 և 56=5262=1012
Այն թիվը, որով պետք է բազմապատկել կոտորակի համարիչն ու հայտարարը, որպեսզի ստացվի նոր հայտարար, կոչվում է լրացուցիչ արտադրիչ:
Վերևի օրինակում 34-ի լրացուցիչ արտադրիչը \(3\)-ն է, իսկ 56-ինը՝ \(2\)-ը:
Այսպիսով՝ կոտորակները ընդհանուր հայտարարի բերելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը: 
1. Գտնել տրված կոտորակների հայտարարների որևէ ընդհանուր բազմապատիկ, որն էլ կլինի ընդհանուր հայտարարը:
2. Գտնել յուրաքանչյուր կոտորակի լրացուցիչ արտադրիչը:
3. Յուրաքանչյուր կոտորակի համարիչն ու հայտարարը բազմապատկել իր լրացուցիչ արտադրիչով:
Օրինակ
 
34, 29 և 518 կոտորակները բերենք ընդհանուր հայտարարի:   
Ամենափոքր ընդհանուր հայտարարը 36 -ն է: Գտնենք երեք կոտորակների լրացուցիչ արտադրիչները և դրանցով բազմապատկենք կոտորակների համարիչներն ու հայտարարները՝
 
34=3936=273629=2494=836 և 518=52182=1036
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: