Տեսություն

Թվեր և գործողությունների նշաններ պարունակող արտահայտությունը կոչվում է թվային արտահայտություն:
Օրինակ
Մի հացն արժե \(100\) դրամ, իսկ շոկոլադի մեկ սալիկը՝ \(250\) դրամ:
Երեք հացը և շոկոլադի երկու սալիկները միասին կարժենան 3100+2250 դրամ:
3100+2250 արտահայտությունը թվային է:  
Կատարելով թվային արտահայտության գործողությունները, գտնում ենք նրա արժեքը: 
3100+2250=300+500=800 
Ստանում ենք, որ \(800\)-ը այդ արտահայտության արժեքն է: 
Փոխենք նախորդ օրինակի պայմանները:
Օրինակ
Դիցուք մեկ հացն արժե \(x\) դրամ, իսկ շոկոլադի սալիկը՝ \(y\) դրամ:
Երեք հացը և շոկոլադի երկու սալիկները միասին կարժենան 3x+2y դրամ:
Եթե արտահայտությունը, բացի թվերից և գործողությունների նշաններից պարունակում է նաև տառեր, կոչվում է տառային արտահայտություն:
Ուրեմն՝ 3x+2y-ը տառային արտահայտություն է:  
Տառային արտահայտության արժեքը գտնելու համար, պետք է ունենալ նրա մեջ եղած տառերի արժեքները:  
Եթե վերցնել \(x = 100\) դրամ և \(y = 250\) դրամ, ապա կստանանք արդեն դիտարկած 3100+2250 թվային արտահայտությունը, որի արժեքը հավասար է \(800\)-ի:
Թվային և տառային արտահայտությունները կազմվում են խոսակցական լեզվից մաթեմատիկականին՝ թվերի, գործողությունների և այլ սիմվոլների լեզվին անցնելով:
Օրինակ
«\(m\) թիվը \(8\)-ով մեծ է \(n\) թվից» նախադասությունը մաթեմատիկական լեզվով գրվում է այսպես՝ m=n+8
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: