Տեսություն

Յուրաքանչյուր բնական թիվ, որը հավասար չէ \(1\) -ի, ունի առնվազն երկու բաժանարար՝ ինքը և \(1\) -ը: Կան բնական թվեր, որոնք այս երկուսից բացի, ուրիշ բաժանարարներ չունեն:
Այն բնական թիվը, որն ունի միայն երկու բաժանարար, կոչվում է պարզ թիվ:
Օրինակ
\(2, 3, 5, 7, 11\) թվերը պարզ են, քանի որ բաժանվում են միայն \(1\) -ի և իրենց վրա, այսինքն՝ ունեն երկու բաժանարար:
Այն բնական թիվը, որը իրենից և \(1\) -ից բացի ունի նաև այլ բաժանարարներ կոչվում է բաղադրյալ թիվ:
Օրինակ
\(4; 6; 8; 10\) թվերը բաղադրյալ են, քանի որ իրենցից և \(1\) -ից բացի բաժանվում են, օրինակ՝ \(2\), այսինքն՝ ունեն երկուսից ավելի բաժանարարներ:   
\(1\) -ը ոչ պարզ է, ոչ էլ՝ բաղադրյալ: 
\(48\) -ը բաղադրյալ թիվ է, այն բացի \(1\) -ից և \(48\) -ից, բաժանվում է նաև \(2\) -ի:
Գտնենք \(48\) -ի բոլոր բաժանարարները՝ ներկայացնենք այդ թիվը պարզ թվերի արտադրյալի տեսքով:
Թիվը պարզ արտադրիչների վերլուծելիս օգտագործում են բաժանելիության հայտանիշները և կիրառում՝ սյունակով գրառում: Բաժանելին գրվում է ուղղահայաց գծից ձախ, բաժանարարը՝ աջ, իսկ քանորդը՝ բաժանարարի տակ:
 
48|224|212|26|23|31
 
Ստանում ենք՝ 48=22223, ընդ որում ստացված բոլոր արտադրիչները՝ \(2\) -ները և \(3\)-ը պարզ թվեր են:
 Թվի ներկայացումը պարզ թվերի արտադրյալի տեսքով կոչվում է թվի վերլուծում պարզ արտադրիչների:
375|3125|525|55|51375=3555
 
Թվաբանության հիմնական թեորեմը
Ցանկացած բնական թիվ բացի \(1\) -ից, կամ պարզ թիվ է կամ էլ՝ միակ ձևով վերլուծվում է պարզ արտադրիչների:  
Խնդիրներ լուծելիս հարմար է օգտվել պարզ թվերի աղյուսակից:
 
ռռ.png
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-րդ դասարան, Մակմիլան-Արմենիա, 2006: