Տեսություն

Տարբեր նշաններով ամբողջ թվերի բաժանումը
Տարբեր նշաններով երկու ամբողջ թվեր բաժանելու համար պետք է՝
  • բաժանել այդ թվերի մոդուլները,
  • արդյունքի դիմաց դնել \(«-»\) նշանը:
Օրինակ 1.
ա) \(-25:5=-(25:5)=-5\)
բ)  \(25:(-5)=-(25:5)=-5\)
 
Օրինակ 2.
ա) \(-14:7=-(14:7)=-2\)
բ)  \(15:(-3)=-(15:3)=-5\)
 
Ուշադրություն
:+=+:=
Միևնույն նշաններով ամբողջ թվերի բաժանումը
Միևնույն նշաններով երկու ամբողջ թվեր բաժանելու համար պետք է՝
  • բաժանել այդ թվերի մոդուլները,
  • արդյունքի դիմաց դնել «\(+\)» նշանը:
Օրինակ 3.
 
35:7=35:7=5
 
Սուվորաբար գրում են այսպես՝ \(-35:(-7)=35:7=5\)
 
Ուշադրություն
+:+=+:=+
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: