Տեսություն

Դիտարկենք երեք իրավիճակ:
 
Առաջին իրավիճակ: Երեկ օդի ջերմաստիճանը \(-27°С\) էր, իսկ այսօր ջերմաչափը ցույց է տալիս \(-20°С\)
Երեկ ավելի ցուրտ էր, քան այսօր: \(-27 \) թիվը փոքր է \(-20  \) թվից, ինչը գրում են այսպես՝ \( -27 <  -20\)
\( \) 
Նկատենք, որ, եթե համեմատեինք այդ թվերի մոդուլները, ապա անհավասարության նշանը կլիներ հակառակը՝ \(>\)
 
 27>2027>20
Երկու բացասական թվերից փոքր է այն թիվը, որի մոդուլն ավելի մեծ է:
Օրինակ
24<24<1 
Երկրորդ իրավիճակ: Երեկ ջերմաչափը ցույց էր տալիս  \(-4°С\), իսկ այսօր բարձրացավ մինչև \(0°С\)
Երեկ ավելի ցուրտ էր, քան՝ այսօր: \(-4\) թիվը փոքր է \(0 \)-ից կամ \(-4  <  0\)
Զրոն մեծ է ցանկացած բացասական թվից և փոքր է ցանկացած դրական թվից: 
Օրինակ
24<01<02>015>0 
Երրորդ իրավիճակ: Երեկ ջերմաչափը ցույց էր տալիս \(-7°С\), իսկ այսօր ջերմաստիճանը բարձրացավ մինչև \(3°С\)
Երեկ ավելի ցուրտ էր, քան՝ այսօր: \(-7 \) թիվը փոքր է \(3\) թվից կամ \(-7  <  3\)
Ցանկացած բացասական թիվ փոքր է ցանկացած դրական թվից:
Օրինակ
24<11<4
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: