Տեսություն

Կոորդինատային ուղղի վրա ավելի մեծ կոորդինատով կետն ընկած է ավելի աջ, քան ավելի փոքր կոորդինատով կետը:
rrr.png
 
\(M(-16\)\()\) կետը կոորդինատային ուղղի վրա ընկած է ավելի ձախ, քան՝ \(K(-8)\) կետը: \(-16\) թիվը փոքր է \(-8\) թվից: Գրում ենք այսպես՝ \(-16 < -8\)
 
Նկատենք, որ ավելի մեծ բացասական կոորդինատով կետն ավելի մոտ է \(0\)-ին, քան ավելի փոքր կոորդինատով կետը:  
 
\(P(-\)\(6)\) բացասական կոորդինատով կետն ավելի ձախ է գտնվում, քան՝ \(O(0)\) կետը: \(-6\) թիվը փոքր է  \(0\)-ից: Գրում ենք այսպես՝ \(-6 < 0\)
 
\(M(-16)\) կետը կոորդինատային ուղղի վրա ավելի ձախ է գտնվում քան՝ \(A(2)\) կետը: \(-16\) թիվը փոքր է \(2\)-ից: Գրում ենք՝ \( -16 < 2\)
 
Նույն կերպ համեմատում ենք մյուս թվերը:
Օրինակ
4>618<80<4
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: