Տեսություն

Բացասական և դրական թվեր
Նկարում ցուցադրված է օդի ջերմաստիճանը չափող ջերմաչափ:
 
Termometr.png
 
A) Առաջին ջերմաչափը ցույց է տալիս \(0°С\)
 
Երկրորդ և երրորդ ջերմաչափերի ցուցումները կարելի է կարդալ տարբեր ձևերով՝
 
B) \(12\) աստիճան տաքություն, կամ \(12\) աստիճան զրոյից բարձր, կամ \(+12\)\(°С\)
 
C) \(10\) աստիճան ցուրտ կամ \(10\) աստիճան զրոյից ցածր, կամ \(-10\)\(°С\) 
 
\(+\) նշանով գրված ջերմությունը կոչվում է դրական, իսկ \(-\) նշանով գրվածը՝ բացասական:
 
Դրական արժեքները սովորաբար գրում են առանց \(+\) նշանի՝ \(12°С\)-ն և \(+12°С\)-ն՝ նույն ջերմաստիճանն է:
\(+\) նշանով թվերը կոչվում են դրական:
Օրինակ
\(+12=12\), +27=27,+7489=7489, սրանք դրական թվեր են:
\(-\) նշանով թվերը կոչվում են բացասական:
Օրինակ
\(-5,-378\), 34,118, սրանք բացասական թվեր են:
Ուշադրություն
\(0\) թիվը ո՛չ բացասական թիվ է, ո՛չ էլ դրական:
Ամբողջ դրական և բացասական թվերն ու \(0\)-ն կոչվում են ամբողջ թվեր:
Օրինակ
27,7489,0,5,34,12 թվերից ամբողջ են հետևյալ թվերը՝ 0,5,12
\(0\)-ն և բոլոր դրական թվերը միասին կոչվում են ոչ բացասական թվեր:
\(0\)-ն բոլոր բացասական թվերը միասին կոչվում են ոչ դրական թվեր
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: