Տեսություն

Կոորդինատային հարթություն
Իրական կյանքի բազմաթիվ իրավիճակներում պահանջվող օբյեկտի դիրքը ճշգրիտ նկարագրելու համար մենք օգտագործում ենք երկու թիվ (կամ այլ նշաններ):
 
Կինոթատրոնում հանդիսատեսի տեղը նկարագրվում է շարքի և նստատեղի համարով:  
 
կինօ.png
 
Շախմատի տախտակի վրա խաղաքարերի դիրքը նկարագրվում է շարքի և սյունակի համարներով:
 
222304342e5ee8.jpg
 
Ցանկացած քարտեզ (կամ գլոբուս) բաժանված է քառակուսիների, և շախմատի տախտակի պես յուրաքանչյուր քառակուսի նկարագրվում է երկու թվով:
 
topmap.gif 1287613444_globus.jpg
 
Համակարգչի էկրանի յուրաքանչյուր կետը տրվում է երկու թվերով:
 
IC56760.gif
Կոորդինատային համակարգ
200px-Descartes.jpg
 
Դեռ \(XVII\)-րդ դարում ֆրանսիացի մաթեմատիկոս և փիլիսոփա Ռենե Դեկարտը \((1596 - 1650)\) հարթության վրա կետի դիրքը նկարագրելու համար առաջարկեց երկու կոորդինատների մեթոդը: Այդ պատճառով կոորդինատային համակարգը կոչվում է նրա անունով:
 
Դեկարտյան կոորդինատային համակարգը բաղկացած է.
 
1. Երկու փոխուղղահայաց ուղիղներից, որոնց վրա նշված են թվերի աճման ուղղությունները: Հորիզոնական ուղիղը կոչվում է \(Ox\) կամ աբսցիսների առանցք: Ուղղահայաց ուղիղը կոչվում է \(Oy\) կամ օրդինատների առանցք:  
 
2. Ուղիղների հատման կետը կոչվում է կոորդինատային համակարգի սկզբնակետ: Սովորաբար այն նշանակում են \(O\) տառով:
 
3. Յուրաքանչյուր ուղղի վրա նշված է միավոր երկարությամբ հատված:
 
Koord_plne_punkts.png
 
Հարթության յուրաքանչյուր կետի համար գտնում են երկու կոորդինատ՝ \(x\)-ը և \(y\)-ը (աբսցիսը և օրդինատը) և գրում այսպես՝ AxA;yA:
  
Վերևի նկարի վրա ցուցադրված է A2;4 կետը: \(A\) կետի աբսցիսը հավասար է \(2\)-ի, իսկ օրդինատը՝ \(4\)-ի:
  
Եթե հարթության վրա տրված է կոորդինատային համակարգ, ապա հարթությունը կոչվում է կոորդինատային հարթություն:
  
Կոորդինատային առանցքները հարթությունը բաժանում են \(4\) մասերի, որոնք կոչվում են քառորդներ:
  
\(I\)-ին քառորդում են գտնվում աբսցիսների և օրդինատների առանցքների դրական մասերը:
  
\(II\)-րդ քառորդում գտնվում են աբսցիսների առանցքի բացասական և օրդինատների առանցքի դրական մասերը:
  
\(III\)-րդ քառորդում են աբսցիսների և օրդինատների առանցքների բացասական մասերը:
  
\(IV\)-րդ քառորդում գտնվում են աբսցիսների առանցքի դրական և օրդինատների առանցքի բացասական մասերը:
  
Koord_plne_kv.png
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: