Տեսություն

Հաշվենք հետևյալ արտահայտությունները՝ \(-4+(-3)\) և \(4+3\)
Որոշենք գումարելիների և գումարի նշանները և մոդուլները:
 
1.   \(-4+(-3)=-7\)
Գումարելիների նշանը
Գումարի նշանը
Գումարելիների մոդուլները
Գումարի մոդուլը
\(«-»\)
\(«-»\)
4=43=3
7=7
 
 
2.   \(4+3=7\)
Գումարելիների նշանը
Գումարի նշանը
Գումարելիների մոդուլները
Գումարի մոդուլը
\(«+»\)
\(«+»\)
4=43=3
7=7
 
Տեսնում ենք, որ երկու դեպքում էլ գումարելիների և գումարի նշանները համընկնում են, և գումարի մոդուլը հավասար է գումարելիների մոդուլների գումարին:
Միևնույն նշաններով ամբողջ թվերը գումարելու համար պետք է՝
  • գումարել թվերի մոդուլները
  • արդյունքի դիմաց դնել գումարելիների նշանը
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: