Տեսություն

Հաշվենք հետևյալ արտահայտությունները՝ \(3+(-7)\) և \(-3+7\)
Որոշենք գումարելիների և՛ գումարի նշանները, և՛ մոդուլները:
 
1.   \(3+(-7)=-4\)
   
Գումարելիների նշանները
Գումարի նշանը
Գումարելիների մոդուլները
Գումարի մոդուլը
Մոդուլների տարբերությունը
Գումարի և գումարելիների նշանների համեմատումը
տարբեր
\(«-»\)
3=37=7
4=4
73=473=4
\((-4)\) արդյունքի նշանը համընկնում է ավելի մեծ մոդուլով թվի նշանի հետ՝ \((-7)\)
 
 
2.   \(-3+7=4\)
 
Գումարելիների նշանները
Գումարի նշանը
Գումարելիների մոդուլները
Գումարի մոդուլը
Մոդուլների տարբերությունը
Գումարի և գումարելիների նշանների համեմատումը
տարբեր
\(«+»\)
3=37=7
4=4
73=473=4
\(4\) արդյունքի նշանը համընկնում է ավելի մեծ մոդուլով թվի նշանի հետ՝ \(7\)
  
  
Տեսնում ենք, որ երկու դեպքում էլ գումարելիների և գումարի նշանները տարբեր են, և գումարի մոդուլը հավասար է գումարելիների մոդուլներից ավելի մեծի և ավելի փոքրի տարբերությանը: Արդյունքն ունի ավելի մեծ մոդուլ ունեցող գումարելիի նշանը:
 Տարբեր նշաններով ամբողջ թվերը գումարելու համար պետք է՝
  • մեծ մոդուլից հանել փոքր մոդուլը, 
  • արդյունքի դիմաց դնել մեծ մոդուլով գումարելու նշանը:
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: