Տեսություն

Մենք շատ անգամ ենք համոզվել, թե որքան հարմար է գրառումները կարճ ներկայացնել հատուկ նշանների միջոցով: Դրա լավագույն օրինակն է թվերի դիրքային գրառումը 0,1,2,3,4,5,6,7,8,9 թվանշանների միջոցով:
 
Գիտենք թվաբանական գործողությունների նշանները՝ +:×
 
Հիշենք նաև համեմատման նշանները =<> և փակագծերը՝ ():
Թվեր, գործողությունների նշաններ և փակագծեր պարունակող արտահայտությունները կոչվում են թվային արտահայտություններ:
Օրինակ
Մատիտն արժե \(40\) դրամ, իսկ գրիչը՝ \(100\) դրամ:
Մեկ գրիչը \(20\) դրամով թանկ է երկու մատիտներից նախադասությունը կարճ կգրվի այսպես՝ 100=240+20:
Խնդիրներ ձևակերպելիս թվերի փոխարեն սովորաբար կիրառում են լատիներեն տառեր՝ a,b,c,d
 
Հաճախ անհայտ մեծությունները գրում են x տառի միջոցով,
 
s-ով ընդունված է նշանակել ճանապարհի երկարությունը (օրինակ՝ մեքենայի անցած),
m-ով՝ առարկայի զանգվածը,
t-ով՝ ժամանակը:
 
Եթե վերևի օրինակում մեզ հայտնի չեն մատիտների և գրիչների գները,ապա կարող ենք դրանք գրել տառերի միջոցով: 
Օրինակ
Դիցուք մեկ մատիտն արժե \(x\) դրամ, իսկ գրիչը՝ \(y\) դրամ:
Երկու մատիտը և չորս գրիչները միասին կարժենան 2x+4y դրամ:
Եթե արտահայտությունը, բացի թվերից և գործողությունների նշաններից պարունակում է նաև տառեր, ապա այն անվանում են տառային արտահայտություն:
Մեր ստացած 2x+4y արտահայտությունը տառային արտահայտություն է:  
 
Որոշ դեպքերում պարզության համար ընդունված է բազմապատկման նշանը չգրել՝ օրինակ՝ 2x+4y գրառման փոխարեն գրում են 2x+4y:
 
Տառային արտահայտության արժեքը գտնելու համար, պետք է ունենալ նրա մեջ եղած տառերի արժեքները:  
 
Եթե վերցնել \(x = 40\) դրամ և \(y = 100\) դրամ, ապա կստանանք 2x+4y=240+4100=480:
 
Ստացած \(480\) թիվը 2x+4y տառային արտահայտության արժեքն է:
 
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: