Տեսություն

Թվի տոկոսը կարելի է գտնել տարբեր եղանակներով:
Օրինակ
Գտնենք 300 թվի 18% -ը:
I-ին եղանակ: Կատարենք գործողությունները:
  
Սկզբում գտնենք 300 թվի 1%-ը:
\(300 : 100 = 3\)
\( \) 
Ստացված թիվը բազմապատկենք տոկոսների թվով:
\(3 · 18 = 54\)
 
Այսպիսով՝ 300 թվի 18%-ը հավասար է 54 -ի:
  
II-րդ եղանակ: Տոկոսը ներկայացնենք սովորական կոտորակի տեսքով:
300 թվի 18%-ը կլինի 1830031001=1831=541=54
 
 Թվի տոկոսը գտնելու համար պետք է՝
1) տոկոսը գրել սովորական կոտորակի տեսքով,
2) տրված թիվը բազմապատկել ստացված կոտորակով:
Աղբյուրները
 
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: