Տեսություն

Կոտորակային թվերի պատկերումը կոորդինատային ուղղի վրա
Կոտորակային թվերը կոորդինատային ուղղի վրա պատկերելու համար վարվում են այսպես. Պատկերենք, օրինակ 323 խառը թիվը:
 
1. Վերցնում ենք ամբողջ ծայրակետերով և միավոր երկարությամբ այն հատվածը, որին պատկանում է դիտարկվող կետը: Մեր դեպքում դա 3;4 հատվածն է:
 
2. Գտած հատվածը բաժանում ենք այնքան հավասար մասերի, որքան դիտարկվող խառը թվի կոտորակային մասի հայտարարն է: Մեր դեպքում դա 3-ն է:
 
ugig5.png
 
3. Ձախ ծայրակետից՝ 3-ից հաշվում ենք այնքան բաժանում, որքան դիտարկվող խառը թվի կոտորակային մասի համարիչն է: Մեր դեպքում դա 2-ն է:
 
ugig2.png
 
Ստացված B կետի կոորդինատը պահանջվող 323 թիվն է:
Այդ հանգամանքը գրում են այսպես՝ B323
 
Նույն ձևով 5;6 հատվածը 6 հավասար մասերի բաժանելով, և վերցնելով դրանցից առաջինը, ստանում ենք 516 կոորդինատով  C516 կետը:
ugig1.png
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: