Տեսություն

Տեքստային խնդիրների լուծումը
Պետք է կարողանալ լուծել հավասարումներ՝ մաթեմատիկայից, ֆիզիկայից, մեխանիկայից, տնտեսագիտությունից և այլ գիտություններից գործնական խնդիրներ լուծելու համար
Օրինակ
Լուծենք այդպիսի խնդիր:
  
Մի դույլում կա \(3\) անգամ շատ կաթ, քան մյուսում: Երբ առաջին դույլից \(5\) լիտր կաթ լցրեցին երկրորդի մեջ, երկու դույլերում կաթի քանակը հավասարվեց:
 
Քանի՞ լիտր կաթ կար դույլերից յուրաքանչյուրում:
 
Լուծում:
  
Սկզբում որոշենք փոփոխականը, որով պետք է նշանակել անհայտ մեծությունը:
 
Դիցուք մինչև ավելացնելը երկրորդ դույլում կար \(x\) լ կաթ:
 
Ապա առաջին դույլում կար \(3x\) լ կաթ:
 
Լցնելուց հետո առաջին դույլում դարձավ \((3x – 5)\) լ կաթ, իսկ երկրորդում՝ \((x + 5)\) լ:
 
Ըստ պայմանի այդ քանակները հավասար են: Կազմենք հավասարումը՝ \(3x – 5 = x + 5\)
 
Լուծենք կազմված հավասարումը:
 
3x5=x+53xx=5+52x=10x=5
 
Հիմա ձևակերպենք խնդրի պատասխանը:
  
Այսպիսով, \(x=5\), իսկ \(3x=15\):
 
Պատասխան՝ երկրորդ դույլում կար \(5\) լ կաթ, իսկ առաջինում՝ \(15\) լ կաթ:
Խնդիրը լուծեցինք երեք փուլով՝
 
1) հավասարման կազմելը
 
2) հավասարման լուծելը
 
3) պատասխանի ձևակերպումը
Հավասարումը կազմելու համար պետք է վերլուծել խնդրի պայմանները, որոնք կարելի է ներկայացնել աղյուսակի, գծապատկերի, նկարի կամ կարճ գրառման միջոցով:
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: