Տեսություն

Մենք արդեն գիտենք, թե ինչպե՞ս հաշվել ուղղանկյան մակերեսը, եթե նրա կողմերի երկարությունները բնական թվեր են:
 
mak.png
 
Պարզվում է, որ այս բանաձևը ճիշտ է նաև այն դեպքում, երբ ուղղանկյան կողմերի երկարությունները դրական ռացիոնալ թվեր են:
Ուղղանկյան մակերեսը հավասար է նրա կից կողմերի արտադրյալին:
Օրինակ
Դիցուք ուղղանկյան կողմերի երկարությունները հավասար են 345 սմ և 212 սմ:
 
Հաշվենք ուղղանկյան մակերեսը:
 
S=345212=19552=192=912 սմ²
Ինչպես գիտենք, որպես մակերեսի չափման միավոր սովորաբար  օգտագործում են քառակուսի միլիմետրը՝ 1մմ2, քառակուսի սանտիմետրը՝ 1սմ2, քառակուսի դեցիմետրը՝ 1դմ2, քառակուսի մետրը՝ 1մ2 և քառակուսի կիլոմետրը՝ 1կմ2:
 
Հիշենք մակերեսի չափման մի միավորից մյուսին անցնելու բանաձևերը՝ 
 
1սմ2=10մմ10մմ=100մմ21մ2=100սմ100սմ=10000սմ21կմ2=100000սմ100000սմ=10000000000սմ2
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: