Տեսություն

Տասնորդական կոտորակի բաժանումը բնական թվի
Օրինակ
Խնդիր. \(7,6\) մ երկարությամբ պարանը պետք է բաժանել \(4\) հավասար մասերի:

Լուծում. Պարանի երկարությունն արտահայտենք դեցիմետրերով՝ \(7,6 մ = 76\) դմ:
 
Յուրաքանչյուր մասի երկարությունը հավասար է \(76 : 4 = 1919\) դմ կամ \(1,9\)  մ:
 
\(1,9\)-ը \(4\)-ով բազմապատկելիս ստանում ենք \(7,6\)
 
Ուրեմն, \(1,9\)-ը \(7,6\)-ը \(4\)-ի բաժանման քանորդն է:
 
\(7,6 : 4 = 1,9\)

Նույն պատասխանը կարելի է ստանալ առանց դեցիմետրերը մետրերով արտահայտելու: Դրա համար պետք է \(7,6\)-ը բաժանել \(4\)-ի՝ անտեսելով ստորակետը, և ապա այն դնելով քանորդում, երբ կավարտվի ամբողջ մասի բաժանումը:
 
7,64¯4¯1,93636¯0
Տասնորդական կոտորակը բնական թվի բաժանելու համար պետք է ՝
 
1) կոտորակը թվի վրա բաժանել՝ անտեսելով ստորակետը

2) քանորդում դնել ստորակետ, երբ կավարտվի ամբողջ մասի բաժանումը
Եթե տասնորդական կոտորակի ամբողջ մասը փոքր է բնական թվից, որի վրա այն բաժանվում է, ապա քանորդի ամբողջ մասը զրո է:
 
Օրինակ՝ \(3,57\)-ը \(7\)-ի բաժանելիս ստանում ենք՝
 
3,570¯7¯0,513535¯77¯0 
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: