Տեսություն

Ինչպես հայտնի է, միևնույն գումարելիների գումարը կարելի է փոխարինել արտադրյալով: Օրինակ՝ \(1,3 + 1,3 + 1,3 + 1,3+ 1,3 = 1,3 · 5 = 6,5\)
Տասնորդական կոտորակի և բնական թվի արտադրյալ կոչվում է միևնույն գումարելիների գումար, որոնցից յուրաքանչյուրը հավասար է տրված տասնորդական կոտորակին, իսկ գումարելիների քանակը հավասար է տրված բնական թվին:
\( 1,3 · 5\) արտադրյալի \(6,5\) արժեքը կարելի է հաշվել այլ կերպ՝ \(1,3\)-ը \(5\)-ով բազմապատկելով:
Դրա համար պետք է թվերը բազմապատկել՝ անտեսելով ստորակետը, ապա ստացված \(65\) թվում աջից ստորակետով անջատել մեկ թվանշան, այսինքն այնքան թվանշան, որքան կա ստորակետից հետո \(1,3\) կոտորակում:
Տասնորդական կոտորակը բնական թվով բազմապատկելու համար, պետք է՝
 
1) թվերը բազմապատկել՝ անտեսելով ստորակետ
2) ստացված արտադրյալում աջից անջատել այնքան թվանշան, որքան թվանշան կա ստորակետից հետո տրված տասնորդական կոտորակում
Մեծ թվերը բազմապատկելիս կիրառում են «սյունակով» բազմապատկման եղանակը:
Օրինակ
\(25,017 · 12 = 300,204\)
 
25,01712¯50034+25017¯300,204
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: