Տեսություն

Կոորդինատային ուղղի վրա պատկերեցինք 4,8 տասնորդական կոտորակը:
 4;5 հատվածը բաժանել 10 հավասար մասերի:  
 
uu.png
 
 
A(4) կետից դեպի աջ հաշվելով 8 բաժանում ստանում ենք 4,8 կոորդինատով F4,8 կետը:
 
Նկարագրած ձևով կոորդինատային ուղղի վրա կարելի է պատկերել ցանկացած դրական տասնորդական կոտորակ:
Օրինակ
Վերևի նկարի վրա 4,1;4,4;4,5;4,6 կոորդինատներով կետերն են՝ S4,1;H4,4;E4,5;G4,6
 
Գտնենք M,L,K կետերի կոորդինատները:
 
Նկատում ենք, որ նկարի մեկ վանդակը հավասար է 0,1 միավոր:
 
M կետը գտնվում է A(4) կետից չորս վանդակ դեպի ձախ,
 
L կետը գտնվում է A(4) կետից երկու վանդակ դեպի ձախ, իսկ  
 
K կետը գտնվում է B5 կետից երկու վանդակ դեպի աջ:
 
Հետևաբար, M կետի կոորդինատն է՝ 40,4=3,6, L կետի կոորդինատն է՝ 40,2=3,8 և K կետի կոորդինատն է՝ 5+0,2=5,2
 
Պատասխան՝ M3,6;L3,8;K5,2
Բացասական տասնորդական կոտորակները, որպես համապատասխան դրական կոտորակների հակադիր թվեր, համաչափ պատկերվում են կոորդինատների O0 սկզբնակետի նկատմամբ:
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: