Տեսություն

Դու շարունակում ես պատրաստվել «Եղանակը հունիսին» թեմայով ելույթին:
 
Սա հունիս ամսվա օդերևութաբանական երևույթների վերաբերյալ քո կազմած աղյուսակն է:
  
Եղանակը \(2014\) թ. հունիսին
 
Ամսաթիվ
Ջերմաստիճան \((\)°C\()\)
Խոնավություն (%)
Ճնշում (մմ)
\(1\)
\(+16\)
\(25\)
\(759\)
\(2\)
\(+17\)
\(30\)
\(759\)
\(3\)
\(+15\)
\(30\)
\(759\)
\(4\)
\(+14\)
\(30\)
\(759\)
\(5\)
\(+17\)
\(26\)
\(759\)
\(6\)
\(+18\)
\(35\)
\(760\)
\(7\)
\(+16\)
\(32\)
\(760\)
 
Գրաֆիկներ
Գրաֆիկի վրա կառուցում են երկու փոխուղղահայաց կոորդինատային առանցքներ՝ հորիզոնական և ուղղահայաց: Առանցքների վրա կան սանդղակներ, որոնց վրա տեղադրվում են աղյուսակում բերված մեծությունների արժեքները:
 
Ուշադրություն
Մեծություններից մեկն անկախ է, իսկ մյուսը կախված է մյուսից: Անկախ մեծության արժեքները սովորաբար տեղադրվում են հորիզոնական առանցքի վրա (\(x\)-երի կամ աբսցիսների առանցքի), իսկ կախյալ մեծության արժեքները՝ ուղղահայաց (\(y\)-երի կամ օրդինատների առանցքի): Անկախ մեծության փոփոխության դեպքում փոխվում է նաև կախյալ մեծությունը:  
Օրինակ
Օդի ջերմաստիճանը (կախյալ մեծություն) կարող է փոփոխվել ժամանակի (անկախ մեծություն) ընթացքում:
Այսպիսով, գրաֆիկը թույլ է տալիս տեսնել, թե ինչ է տեղի ունենում կախյալ մեծության հետ, երբ փոփոխվում է անկախ մեծությունը:
Գրաֆիկների վրա արժեքները պատկերվում են կետերի և դրանք միացնող կորերի տեսքով:
 
Գրաֆիկի միջոցով կարելի է տեսնել տվյալների փոփոխության ընթացքը:
Օրինակ
Աղյուսակի \(2\)-րդ սյան տվյալների հիման վրա կարելի է տեսնել ջերմաստիճանի փոփոխությունը դիտարկվող ամսվա ընթացքում:
Գրաֆիկի միջոցով կարելի է միանգամից գտնել ամսվա ամենատաք և ամենացուրտ օրերը, արագ հաշվել քսան աստիճանից ավելի ջերմաստիճան ունեցող օրերի քանակը, կամ պարզել, թե երբ էր ջերմաստիճանը մոտավորապես հավասար \(+15 °С\) -ի:
 
Կարելի է նաև պարզել, թե որ օրերի ընթացքում էր ջերմաստիճանը համեմատաբար կայուն, կամ ընդհակառակը՝ արագ փոփոխվում:  
 
exx.png
 
Նույն կերպ, օգտագործելով քո աղյուսակի \(3\)-րդ և \(4\)-րդ սյունակները, կարելի է կառուցել և ուսումնասիրել խոնավության և մթնոլորտային ճնշման գրաֆիկները:  
 
[.png
 
մո.png
Աղբյուրները
Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6-րդ դասարան, ՄԱՆՄԱՐ, 2012: