Տեսություն

Մոտ և հակառակ իմաստներ ունեցող բառեր
Հայոց լեզուն հարուստ է բառերով: Այնքան հարուստ, որ հաճախ մենք կարող ենք նույն նշանակության տարբեր բառեր օգտագործել: Ինչքա՜ն միապաղաղ ու անգույն կլիներ մեր լեզուն, եթե չլինեին իմաստով մոտ բառերը: Այդ բառերը զարդարում են խոսքը, դարձնում բազմազան, գեղեցիկ:
Օրինակ
Քչքչան առվակ, կարկաչուն առվակ, խոխոջուն առվակ:
Եթե ուզում ես քո շրջապատի մարդիկ հիանան քո գեղեցիկ ու հարուստ խոսքով, դու պիտի ոչ միայն իմանաս շատ ու շատ իմաստով մոտ բառեր, այլև օգտագործես դրանք և՛ խոսելիս, և՛ գրելիս:
 
Ուշադրություն
Բառերը լինում են ոչ միայն իմաստով մոտ, այլև իմաստով հակառակ:
Օրինակ
Նիհար-գեր, ուրախ-տխուր: