Տեսություն

Ընդհանրացնող և մասնավոր անուններ
Հայերենում բառերը տարբերակվում են նաև որպես ընդհանուր անուններ և մասնավոր անուններ։
Օրինակ
Միրգ բառն ընդհանրացնող անուն է խնձոր, տանձ, խաղող բառերի համար, իսկ խնձոր, տանձ, խաղող բառերը մասնավոր անուններ են միրգ բառի համար:
 
Կամ, ջութակ, դաշնամուր, սրինգ, դուդուկ բառերը մասնավոր անուններ են, իսկ նվագարան բառն այդ բառերին տրվող ընդհանրացնող անվանումն է: