Առաջադրանքի/խնդրի պայմանը

3♦
Ընտրի՛ր՝   նկարազարդումներից ո՞րն է համապատասխանում տրված տեքստի բովանդակությանը:
 
ԾԻՏՆ ՈՒ ԾԻԾԵՌՆԱԿԸ
Գարուն էր: Ծիծեռնակը նոր էր վերադարձել տաք երկրներից: Նա ուրախ-ուրախ բույն էր հյուսում տան կտուրին: Ծիտը հեռվից հետևում էր նրան: Երբ մեկ անգամ ևս ծիծեռնակը թռավ փոքրիկ շիվերի հետևից, չարաճճի ծիտն արագորեն մտավ ծիծեռնակի նոր հյուսած բույնը: Քիչ անց նա գլխիկը հանեց ու սկսեց ծլվլալ: Ծիծեռնակը վերադարձավ, տեսավ ծտին, թևերը բարկացած թափահարեց ու հեռացավ: Հետո նա վերադարձավ մի քանի ծիծեռնակների հետ: Ծիծեռնակները խմբով հարձակվեցին ծտի վրա և նրան դուրս շպրտեցին իրենց ընկերոջ բնից:
 

Առաջադրանքներ լուծելու համար անհրաժեշտ է գրանցվել:

Արագ գրանցում