Տեսություն

Անձ և իր ցույց տվող բառեր:
Ո՞վ (ովքե՞ր) հարցին պատասխանող բառերը ցույց են տալիս անձ:
Օրինակ
ո՞վ - աղջիկ, ովքե՞ր - աղջիկներ, ո՞վ - բժիշկ, ովքե՞ր - բժիշկներ
Ի՞նչ (ինչե՞ր) հարցին պատասխանող բառերը ցույց են տալիս իր:
Օրինակ
ի՞նչ - փոս, ինչե՞ր - փոսեր, ի՞նչ - գիրք, ինչե՞ր - գրքեր