Տեսություն

Մեծատառի գործածությունը
Դու, իհարկե, գիտես, որ բոլոր մարդիկ ունեն իրենց անունը, ազգանունը, հայրանունը, որոնք գրվում են մեծատառով: Բոլոր գետերը, լճերը, լեռները, քաղաքներն ու գյուղերը նույնպես ունեն իրենց անունները:
 
Ուշադրություն
Եթե առարկան ունի իր հատուկ անունը, ապա այն գրվում է մեծատառով:
Այսպիսով, միևնույն տեսակի առարկաներից միայն մեկին տրվող անունները գրվում են մեծատառով:
Օրինակ
Մեղրի, Արագած, Երևան, Վահե, Արմինե:
Այդպիսի անուններ տրվում են մարդկանց, աշխարհագրական վայրերին, պետություններին, հիմնարկներին, ձեռնարկություններին, ստեղծագործություններին, կենդանիներին և այլն:
Միևնույն տեսակի բոլոր առարկաներին տրվող ընդհանուր անունները գրվում են փոքրատառով:
Օրինակ
աղջիկ, տղա, սար, քաղաք, գյուղ: