Տեսություն

Հնչյուն և տառ:
Մեր խոսքը կազմված է բառերից, իսկ բառերը կազմված են հնչյուններից:
 
Օրինակ
Այսպես. հ   ա   ց - հաց
images.jpg
Հնչյունը բառի այն ամենափոքր մասնիկն է, որը արտասանվում է և լսվում
Տառը հնչյունի գրության նշանն է, որը գրվում է ու կարդացվում:
Յուրաքանչյուր տառ նշում է որևէ հնչյուն:
 
Է հնչյունի համար ունենք երկու տառ՝ է և ե:
 
Օ հնչյունի համար նույնպես ունենք երկու տառ՝ օ և ո:
 
Եվ, ընդհակառակը, կան տառեր, որոնք երկու և ավելի հնչյուն են նշում:
 
Բառասկզբում ո տառը նշում է երկու հնչյուն՝ վօ. որս, ոտք, ոսպ:
 
Բառասկզբում ե տառը նույնպես երկու հնչյուն է նշում՝ յէ. ելակ, երամ, երազ:
 
Առանձին գործածվելիս և-ը նշում է երեք հնչյուն՝ յէվ, իսկ բառամիջում և բառավերջում՝ երկու կամ երեք հնչյուն՝ էվ, յէվ. հարևան, ուղևոր, սև, նաև:
 
Շատ բառերում ը հնչյունը լսվում է, բայց չի գրվում. ս(ը)խալ, ման(ը)ր:
  
Այդ է պատճառը, որ հայերենում տառերը ավելի շատ են, քան հնչյունները:
 
Նույն պատճառով էլ շատ բառերում հնչյունների և տառերի քանակը նույնը չէ. ոզնի` (\(5\) հնչյուն, \(4\) տառ), ձնծաղիկ` (\(8\) հնչյուն, \(7\) տառ):