Բառ
Ինչո՞վ են տարբերվում ծառ, ածռ և ռծա հնչյունակապակցությունները: Դրանք տարբերվում են նրանով, որ երկրորդն ու երրորդը ոչինչ չեն նշանակում, իսկ առաջինը՝ ծառ-ը ունի որոշակի իմաստ և հանդիսանում է մեզ բոլորիս քաջ ծանոթ առարկայի անվանումը:
Բառը հնչյունների այնպիսի կապակցություն է, որն իմաստ ունի:
Օրինակ
կատու, նարինջ, գազար, գիրք և այլն:
SYT.png 22-1.png 1.7-02.png 1.1-07.png
 
 
Յուրաքանչյուր բառ կազմված է որոշակի հնչյուններից:
 
Բառի որևէ հնչյուն փոխարինելով մեկ ուրիշ հնչյունով՝ կարող ենք մի նոր բառ ստանալ:
Օրինակ
ծառ ------ տառ ------ բառ ------ բեռ:
Ուշադրություն
Հնչյունները բառի մեջ դասավորված են որոշակի կարգով: Պահպանելով բառի բոլոր հնչյունները, բայց փոխելով նրանց հերթականությունը, կարող ենք նոր բառեր ստանալ:
Օրինակ
Օրինակ՝ նյութ ------ թույն: