Հոմանիշ բառեր
Հայոց լեզուն շատ հարուստ է բառերով, այնքան հարուստ, որ հաճախ կարող ենք նույն նշանակությամբ տարբեր բառեր օգտագործել:
Օրինակ
Մառախուղը պատել է քաղաքը:
Մշուշը պատել է քաղաքը:
Մեգը պատել է քաղաքը:
Նույն կամ մոտ իմաստ ունեցող բառերը կոչվում են հոմանիշ բառեր:
Ինչքա՜ն միապաղաղ և անգույն կլիներ մեր լեզուն, եթե չլինեին հոմանիշ բառերը, որոնք զարդարում են խոսքը, դարձնում բազմազան, գեղեցիկ, բարեհունչ:
Օրինակ
Առվակը մեկ կարող է քչքչալ, մերթ՝ կարկաչել, մերթ՝ խոխոջալ:
 
Դու քո սիրելի շնիկին շոյում ես, փաղաքշում, գուրգուրում:
Եթե ուզում ես, որ ընկերներդ ու բարեկամներդ հիանան քո գեղեցիկ ու հարուստ խոսքով, դու պիտի ոչ միայն իմանաս շատ ու շատ հոմանիշ բառեր, այլև օգտագործես դրանք և՛ խոսելիս, և՛ գրելիս:
Աղբյուրները
«Պատկերազարդ քերականություն», հեղ. Մայա Ավագյան, Երևան, 2004 թ.