Տեսություն

Առած-Ասացվածք
Գիտե՞ս, որ ժողովրդական առած-ասացվածքները պատկերավոր ու սեղմ ասույթներ են կյանքի, մարդկային բարքերի, փոխհարաբերությունների, կենցաղային ամենաբազմազան երևույթների վերաբերյալ:
Առած-ասացվածքների միջոցով բացահայտվում են ժողովրդի վերաբերմունքը չարի ու բարու նկատմամբ, առածներով ուսուցանվում են դարերի փորձությունն անցած իմաստությունները, մարդկային հարաբերությունները կարգավորող վարք ու բարքի կանոնները, ձաղկվում են հոռի երևույթները և խրախուսվում լավն ու բարին:
Օրինակ՝
 
Ուշ լինի, նուշ լինի:

Ով աշխատի, նա կուտի:

Ճտերն աշնանն են հաշվում:

Ագահ մարդու փորը միշտ էլ դատարկ է լինում:

Աղվեսի վկան իր պոչն է...
 
Հանելուկ
Գիտե՞ս, որ հանելուկն այն ժանրն է, որը հավասարապես հետաքրքիր է մեծերի ու փոքրերի համար:
Հանելուկն առարկաների և երևույթների ցայտուն, ակնհայտ հատկանիշների վառ և պարզ նկարագրությունն է:
Օրինակ՝
 
Կենդանի է վայրենի,
Քնքուշ ու թանկ մորթի ունի,
Ինքը՝ ագահ, խորամանկ,
Բույնը ունի հազար անցք: