Տեսություն

ԵՐԿՀՆՉՅՈՒՆՆԵՐ
Հայերենում յ կիսաձայն հնչյունին կարող է գումարվել որևէ ձայնավոր հնչյուն. այդ երկուսը միասին՝   յ + ձայնավոր՝ ա, ո, ու, ի, ե, կոչվում են երկհնչյուն:
Երկհնչյուններն արտասանվում են մոտավորապես մեկ հնչյունի նման: Յ կիսաձայնը, եթե երկու ձայնավորների միջև է, երկհնչյուն կազմում է իրենից հետո եկող ձայնավոր հնչյունի հետ: 
Օրինակ
Հեռանայիր բառում երկհնչյունը յի-ն է, ոչ թե այ-ը, երեկոյան բառում՝ յա-ն, ոչ թե ոյ-ը, գրեի բառում՝ յի-ն, ոչ թե ե/է/յ-ը և այլն:
  
Հայերենի երկհնչյուններն են.
  
այ - ձայն, վայր, մայր, հայր
յա - եղյամ, մանյակ, կյանք, մատյան
էյ/եյ/ - թեյ, Զեյթուն, Անդրեյ, Սերգեյ
յէ/յե/ - երամ, երգ, հայելի, հայերեն
յի - գայիսոն, գնայինք, ջղային, հարկային
ույ - բույս, գույն, լույս, համբույր
յու - աղբյուր, ալյուր, անկյուն, հնչյուն
ոյ - գոյ, խոյ, Նոյ, հոբոյ
յո - արդյոք, յոդ, յոթ, արքայորդի