Տեսություն

Հնչյունը լեզվի ամենից փոքր արտասանական միավորն է. հնչյունն արտասանում ենք և լսում:
Երբ հնչյունները միացնում ենք, դնում ենք կողք կողքի, ստացվում է բառ:
Օրինակ
Պ Ա Տ - պատ, Գ Ա Ր ՈՒ Ն - գարուն
Բառերը, երբ դնում ենք կողք կողքի, ստանում ենք նախադասություն:
Օրինակ
Ես սիրում եմ գարունը:
Երբ նախադասություններն ենք իրար հետևից և որոշակի տրամաբանությամբ  շարում, ստացվում է խոսք:
Օրինակ
Ամեն մարդ ունի իր մայրենի լեզուն: Հայերիս մայրենի լեզուն \(հայերենն\) է:
Այս օրինակում մենք ունենք ամբողջական խոսք, որը կազմված է երկու նախադասությունից, \(12\) բառից և \(51\) հնչյունից:
Հայերենի հնչյունները բաժանվում են երկու խմբի՝ ձայնավոր և բաղաձայն հնչյուններ:
Հնչյունաբանությունն ուսումնասիրում է տվյալ լեզվի հնչյունները, դրանց տեսակները և արտասանության եղանակները:
Հնչյուն և տառ
 

Գրավոր խոսքում հնչյունի պայմանական նշանը տառն է: Տառը կարդում ենք և գրում:
Որևէ լեզվի  տառերի հաջորդական դասավորվածությունը կոչվում է այբուբեն (անունն առաջացել է հայերենի առաջին երկու տառերի անուններից` Ա-այբ, Բ- բեն:
ԱՅԲՈՒԲԵՆ

 Այս բառը հայերենի բառապաշար է մտել  հունարեն  բառի  պատճենման արդյունքում (ալֆաբեթ`  ալֆա +բեթա` հունական այբուբենի առաջին երկու տառերի անունները): Ճիշտ այդ ձևով  է  ստեղծվել հայերեն այբուբեն (այբ+ու+բեն) բառը: 
 Այբուբենը լեզվի հնչյունների  համար ստեղծված գրային նշանների համակարգ է, որի մեջ դրանք ներկայանում են որոշակի, ընդունված դասավորությամբ:
Մեսրոպյան այբուբենն ուներ 36 տառ: Այն սկսվում էր Ա-ով և ավարտվում Ք  տառով: Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենն առանց էական փոփոխության մեզ ծառայում է շուրջ \(1700\) տարի: \(12\)-րդ դարում  անհրաժեշտության բերումով հայոց այբուբենը համալրվեց ևս երկու տառով՝  օ, ֆ: 

Հայոց այբուբենի տառերը գործածվել և այժմ էլ մասամբ գործածվում են թվային արժեքներով: \(36\) տառերը համակարգված են չորս շարքով. առաջին շարքում  միավորներն են, երկրորդում՝ տասնավորները, երրորդում՝ հարյուրավորները, չորրորդում՝ հազարավորները: Այսպես՝
 
Ա - \(1\) Ժ -  \(10\)  Ճ - \(100\) Ռ - \(1000\)
Բ - \(2\) Ի -  \(20\) Մ -  \(200\)  Ս - \(2000\)
Գ - \(3\)Լ -  \(30\) Յ -  \(300\)Վ - \(3000\)
Դ - \(4\) Խ - \(40\)Ն -  \(400\) Տ - \(4000\)
Ե -  \(5\)Ծ -  \(50 \)  Շ -  \(500\)Ր - \(5000\)
Զ -  \(6\) Կ -– \(60\)Ո - \(600\) Ց - \(6000\)
Է  - \(7\)
Հ -– \(70\)Չ - \(700\) Ւ - \(7000\)
Ը -  \(8\)Ձ -– \(80\)Պ - \(800\)Փ - \(8000\)
Է  - \(7\)  
Հ -– \(70\)Չ - \(700\)Ւ - \(7000\)
Թ - \(9\)Ղ -– \(90\)Ջ - \(900\)Ք  - \(9000\)
\(\)
Եթե, օրինակ, ցանկանում ենք գրել \(1915\) թիվը, ապա նախ գրում ենք հազարավորը ցույց տվող տառը, ապա` հարյուրավորը, տասնավորը  և վերջապես՝  միավորի տառը, այսինքն՝ ՌՋԺԵ:  \(2009\) թվի տառային համարժեքն է՝  ՍԹ:

Հայերեն տառերն ունեն իրենց անունները:  
                          
Ա -- Այբ  Ժ—Ժե Ճ—ՃեՌ –Ռա
և--Եվ
Բ--  Բեն Ի—ԻնիՄ—Մեն   Ս—Սե  Օ--Օ
Գ-- Գիմ  Լ-Լյուն  Յ—Հի Վ—ՎեվՖ—Ֆե
Դ--  Դա
 Խ—Խե
Ն--  ՆուՏ-- Տյուն
 
Ե--  Եչ Ծ-- ԾաՇ--  ՇաՐ – Րե
 
Զ--  Զա Կ--  Կեն Ո – Վո  Ց--  Ցո
 
Է -- ԷՀ—Հո Չ--  ՉաԻ(ւ)-- Վյուն
 
Ը—Ըթ Ձ—Ձա   Պ—Պե  Փ-- Փյուր
 
Թ--- ԹոՂ—ՂատՋ—ՋեՔ—Քե 
 
Հայերենի յուրաքանչյուր հնչյուն ունի իր տառը: Սակայն կան  շեղումներ.

1. \(է\) հնչյունի համար ունենք \(է\)  և \(ե\) տառերը.              
2. \(օ\) հնչյունի համար՝ \(օ\)  և \(ո\) տառերը.
3. \(յէվ\) կամ \(էվ\)  հնչյունախմբերի համար՝ \(և /Եվ/\) տառը
4. կան նաև չարտասանվող, բայց գրվող տառեր. \(հ\)-ն չի լսվում, բայց գրվում է աշխարհ, խոնարհ, շնորհ, ճանապարհ բառերում.
5. կան արտասանվող հնչյուններ, որոնք չեն գրվում՝
• երկու բաղաձայնների միջև \(ը\) հնչյունը լսվում, բայց չի գրվում՝ կտրտել,   արտասանվում է՝ \(ԿԸՏԸՐՏԷԼ\), Մկրտիչ,  արտասանվում  է՝ \(ՄԸԿԸՐՏԻՉ\).
• երկու ձայնավորների միջև յ հնչյունը լսվում, բայց չի գրվում՝ գրեի, արտասանվում է՝ \(ԳՐԵՅԻ\), Գայանեից, արտասանվում է՝ \(ԳԱՅԱՆԵՅԻՑ\), վերարկուով, արտասանվում է՝ \(ՎԵՐԱՐԿՈՒՅՈՎ\) և այլն:
• բառասկզբում լսվող յէ-ն գրվում է մեկ տառով՝ ե. երազ, արտասանվում է՝  \(ՅԷՐԱԶ\).  երեկո, արտասանվում է՝ \(ՅԷՐԷԿՕ\).
• բառասկզբում լսվող վօ-ն գրվում է մեկ տառով՝ ո. որս, արտասանվում է՝ \(ՎՕՐՍ\).  ոզնի, արտասանվում է՝ \(ՎՕԶՆԻ\):