Տեսություն

Բ-Պ-Փ բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը
Հայերենում բ, պ, փ  բաղաձայնները սովորաբար գրվում են այնպես, ինչպես արտասանվում են:
Օրինակ
Ամբար, բամբակ, պապակ, պարապել, փրփուր, փափագ և այլն: 
Կան մի քանի տարբերություններ.

1. ր-ից հետո բ-ն արտասանվում է փ. դարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ բառերում.

2. մ-ից հետո բ-ն արտասանվում է փ. համբերել, համբույր բառերում.

3. ձայնավորից հետո բ-ն արտասանվում է փ. աբխազ, իբր, խաբել, շաբաթ, Հակոբ, Սերոբ, Քերոբ բառերում.

4. ղբ տառերի խումբն արտասանվում է խպ. աղբ, աղբյուր, եղբայր, ողբ  բառերում: