Տեսություն

Ղ - Խ բաղաձայնների ուղղագրությունը
 
1. Բաղաձայնից առաջ լսվող խ հնչյունը գրվում է խ տառով հետևյալ  արմատներում  և բառերում. 
  
ախտ (հիվանդություն),ապուխտ, բախտ, դժոխք, դրախտ, երախտիք, ապերախտ, զմրուխտ, թախտ, թխկի, թուխպ, թուխս, ժխտել, լախտ,  խախտել, խրախճանք, խրոխտ, ծախս, կխտար, կմախք, հախճապակի, նախկին, նախճիր, նախքան, նախշ, ջախջախել, պանդուխտ, սխտոր, Վախթանգ, վախճան, վախկոտ, վխտալ, տախտակ, փախչել, ուխտ (երդում, դաշինք):
  
2.Բաղաձայնից առաջ արտասանվող խ հնչյունը գրվում է ղ տառով հետևյալ բառերում.  
  
աղբյուր, Աղթամար կղզի, աղջիկ, աղտ, աղքատ, բողկ, գաղթել, դաղձ, դեղձ, դեղձանիկ, եղբայր, զեղչ, թուղթ, խեղդել, կեղտ, կողպեք, կողք, հաղթանակ, հաղթել, ճեղք, մաղթել, մեղք, շաղկապ, շղթա, ողբ, պղտոր, փեղկ, փողք, քաղցր, սանդուղք, սեղմել, ուղտ: