Տեսություն

Ջ-ճ-չ բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը
Ճ  և չ հնչյունները գրվում են այնպես, ինչպես արտասանվում են: 
Օրինակ
ճանճ, ճագար, կարճ, վճարել, չամիչ, չոր, կառչել, զեղչել, հաչել
Ջ հնչյունը գրվում է այնպես, ինչպես արտասանվում է:
Օրինակ
ջուր, ջրվեժ, կամուրջ, չղջիկ, եղջերու, եղջյուր, հաղարջ  և այլն
 
Կան գրության և արտասանության որոշ տարբերություններ:
 
1. Ձայնավորից հետո արտասանվող չ հնչյունը գրվում է ջ տառով՝
աջ (աջլիկ, աջափնյակ, առաջ), էջ (իջնել, վայրէջք), մեջ (միջև, միջանցք), ոջիլ  (ոջլոտ):
 
2. Ր-ից հետո արտասանվող չ հնչյունը գրվում է ջ տառով՝
արջ (արջուկ, արջաորս), թրջել (թրջոց), վերջ(վերջին, վերջաբան):
 
3. Ղ հնչյունից հետո լսվող չ-ն գրվում է ջ տառով՝
աղջիկ (աղջկական), զղջալ (զղջում), ողջ (ողջույն, առողջ)