Մ-ն  բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը
Մ  և ն  բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը հիմնականում համապատասխանում են իրար:
Օրինակ
ամանոր, ամբոխ, բամբակ, նամակ, համբույր, Սամվել, անկողին, անդորր, անցորդ, բանակ, դանակ, գնդակ, Մանվել և այլն
Մ ևն բաղաձայնների ուղղագրական դժվարությունները կապված են բ, պ, փ բաղաձայնների հետ:Բ, պ, փ բաղաձայններից առաջ ընկած մ - ն հնչում է մոտավորապես ն:
  
 1. Բ, պ, փ  բաղաձայններից առաջ հիմնականում պիտի գրել մ  հայերենի արմատական բառերում, օրինակ՝ ամբարիշտ, ամբար, ամբաստանել, ամբարտակ, ամբարտավան, ամբոխ,  բամբ, բմբուլ, գամփռ, թումբ, թմբուկ, կաղամբ, ճամբար, ռումբ, փամփուշտ  և այլն:
  
 2. Բ, պ, փ  բաղաձայններից առաջ ն ենք գրում, եթե ունենք ան ժխտական նախածանց, օրինակ՝  անբան, անբասիր, անբիծ, անպաճույճ, անպայման, անպատեհ, անպատկառ, անպարտ, անպարկեշտ, անպետք, անփույթ, անփորձ  և այլն:
Մի քանի բառերում էլ գրությունը պայմանավորված է բառակազմությամբ. օրինակ՝ բանբեր = բան + բեր, դռնփակ = դուռն + փակ, ձեռնբաց = ձեռն + բաց:
  
Ուշադրություն
Կան մի քանի բառեր, որոնք ո՛չ արտասանվում, ո՛չ էլ գրվում են ն-ով: Դրանք են՝ ամաչել, ավելորդ, արտասուք, կամաց, ֆիդայի:
 
Իսկ պատճեն բառի վերջում անպայման  արտասանվում և գրվում է ն՝ պատճենը, պատճեններ: