Օ-ի և ո-ի արտասանությունը և ուղղագրությունը
1. Բառասկզբում լսվող օ հնչյունը գրվում է օ տառով. օրինակ՝ օդ, օղ, օձ, օրհնել, օծել, օգնել:
    Բացառություն՝  ով (ՕՎ), ովքեր (ՕՎՔԷՐ), ովևէ (ՕՎԷՎԷ), ովևիցե (ՕՎԷՎԻՑԷ):
2. Բառամիջում լսվող օ հնչյունը օ տառով է գրվում, եթե կա օ-ով սկսվող արմատ.
    օդ- անօդ, հօդս  ցնդել
    օր - կեսօր, միջօրե, տասնօրյակ, երկարօրյա, նորօրյա
    օրեն- տնօրեն, ապօրինի, անօրեն, հակաօրինական
    օծ - ոսկեզօծ, արծաթազօծ, արևազօծ
    օգնել - կօգնի, չօգնել, շտապօգնություն
    օգուտ - անօգուտ, հանրօգուտ
3. Մնացած դեպքերում բառամիջում և բառավերջում \(օ\) հնչյունը գրվում է \(ո\)տառով:
 Օրինակ՝ երեկո (ՅԷՐԷԿՕ),  բոլոր (ԲՕԼՕՐ):
4. Բառասկզբում լսվող ՎՕ-ն գրվում է ո, օրինակ՝ որոնել, ոտք, որդի, որոշել, ոհմակ:
Բացառություն՝ մի քանի օտար բառերի սկզբում լսվող ՎՕ-ն գրվում է \(վո\), օրինակ՝ վոլտ, վոլեյբոլ, վոկալ, վոլֆրամ, Վոլգա, Վոլտեր, Վոլֆգանգ և այլն:
Բայց՝ Ոդիսևս, Որմիզդուխտ:
5. Բաղաձայնից հետո ո-ն արտասանվում է Օ՝ բարձրորակ (ԲԱՐՁՐՕՐԱԿ), անորոշ (ԱՆՕՐՕՇ):
6. Ձայնավորից հետո ո-ն արտասանվում է ՎՕ՝ ամենաորակյալ (ԱՄԷՆԱՎՕՐԱԿՅԱԼ), կորոշենք (ԿԸՎՕՐՕՇԷՆՔ), չորսալ (ՉԸՎՕՐՍԱԼ):