Տեսություն

Է-ի և ե-ի  արտասանությունը և ուղղագրությունը
\(1\). Բառասկզբում լսվող է հնչյունը գրվում է է տառով. օրինակ՝ էջ, էշ, էկրան, է, էի, էիր, էր, էինք, էիք, էին, Էջմիածին, Էրեբունի:
 
Բացառություն՝ եմ, ես, ենք, եք, են օժանդակ բայի սկզբում լսվող է հնչյունը գրվում է ե տառով. օրինակ՝ գրում եմ, գրում ես, կարդում ենք, կարդում եք, վազում են:
 
\(2\). Բառամիջում և բառավերջում լսվող է հնչյունը գրվում է ե տառով. օրինակ՝ գրել /ԳԸՐԷԼ/, երբևիցե /ԵՐՓԷՎԻՑԷ/, բերել /ԲԷՐԷԼ/:
 
\(3\). Բառամիջում և բառավերջում է գրում ենք, եթե ունենք է-ով  սկսվող արմատ. օրինակ՝
է- երբևէ, ինչևէ, որևէ, մանրէ, մանրէաբան, հնէաբան, անէանալ
էջ - առէջ, ելևէջ, վայրէջք
էկրան- լայնէկրան, հեռուստաէկրան
էներգիա - էլեկտրաէներգիա
 
4. Բառասկզբում լսվող ՅԷ հնչյունախումբը գրվում է մեկ տառով՝ ե. օրինակ՝ ես, երգ, եղնիկ, ելարան, եռյակ:
 
Բաղաձայնից հետո ե տառն արտասանվում է  է. օրինակ՝  տասներկու / ՏԱՍՆԷՐԿՈՒ, մեներգ /ՄԷՆԷՐԳ/:
Ձայնավորից հետո ե տառն արտասանվում է ՅԷ. օրինակ՝ ամենաերկար /ԱՄԷՆԱՅԷՐԿԱՐ/,  վրաերթ /ՎԸՐԱՅԷՐԹ/:
Կ /ԿԸ/, Չ /ՉԸ/ մասնիկներից հետո ե տառն արտասանվում է ՅԷ. օրինակ՝ կերգեմ /ԿԸՅԷՐԳԷՄ/, չերազել /ՉԸՅԷՐԱԶԷԼ/: