Տեսություն

Ը  ձայնավորի  արտասանությունը և ուղղագրությունը
1. Բառասկզբում լսվող ը-ն գրվում է  ը  ղ, մ, ն  տառերից առաջ: 
Օրինակ
ընկեր, ընտիր, ըմպել, ըմբիշ, ընթացք, ընկնել:
 
Մի քանի բառերի սկզբում լսվում է թույլ ը, որը  չի գրվում: Դրանք  զբ, զգ, շպ, շտ, սպ, ստ, սկ հնչյունախմբերով սկսվող բառերն են. զբաղվել, զգուշանալ, զգալ, շտապել, շպրտել,  սպիտակ, սկսել և այլն:

2. Բառամիջում ը գրվում է, եթե կա  ը-ով սկսվող մասնիկ  կամ արմատ:
Օրինակ
ըստ (օրըստօրե),  ընդ (անընդմեջ,  մերթընդմերթ), ընկեր (խաղընկեր, պարընկեր),  ընկալ  (դյուրընկալ,   հյուրընկալ), ընթաց (սրընթաց, դանդաղընթաց), ընկնել (համընկնել,  չընկնել, կընկնի):
3. Մնացած դեպքերում բառամիջում երկու բաղաձայնների միջև լսվող ը ձայնավորը չի գրվում.
Օրինակ
ակնթարթ, անակնկալ, ունկնդրել, առնչվել, գույնզգույն, լուսնկա, հետզհետե, ձեռնտու, մթնկա, մթնշաղ:
4. Բառավերջում ը հնչյունը գրվում է, եթե արտասանվում է
Օրինակ
տունը, գիրքը, ձյունը, ինը, տասը, դառը, ինքը, ամենքը, ոչ մեկը, ընդամենը, ընդհակառակը: