Զ-Ս բաղաձայնների արտասանությունը և ուղղագրությունը
Զ  և ս բաղաձայնների արտասանությունը և գրությունը հիմնականում համաապտասխանում են, այսինքն՝ լսվող ս-ն գրվում է ս տառով, իսկ զ-ն՝ զ տառով:
Օրինակ
բազրիք, գազօջախ, սուզվել, վազել, ասպարեզ, բզեզ, պաստառ և այլն
1. Որոշ դեպքերում, հատկապես կ և ք բաղաձայններից առաջ զ-ն արտասանվում է թույլ ս, օրինակ՝ բազկերակ, բզկտել, վազք, վզկապ և այլն:
 
2. Մի քանի բառի գրության սխալն էլ պայմանավորված է ոչ ճիշտ արտասանությամբ:
Օրինակ
ավտոբուս, հիպնոս, իշիաս, Վարդգես, Մանազկերտ և այլն
Այս բառերը պիտի արտասանել այնպես, ինչպես գրվում են: