Վանկ
Մենք հաճախ օդի մեկ մղումով որևէ հնչյուն կամ հնչյունների խումբ ենք արտասանում: Այդ հնչյունը կամ հնչյունախումբը վանկն է:
Եթե բառերը մեկ վանկ ունեն, միավանկ են, օրինակ՝ համ, բուն, տուն, սար, հայր, մայր և այլն: Երկու և ավելի վանկ ունեցող բառերը բազմավանկ են, օրինակ՝ սե-ղան \((2\) վանկ\()\), գա-րուն \((2\) վանկ\()\), դա-սա-րան \((3\) վանկ\()\), պաղ-պա-ղակ \((3\) վանկ\()\), հո-գե-վի-ճակ \((4\) վանկ\()\) և այլն: 
 
Վանկ կկազմվի, եթե լինի ձայնավոր հնչյուն, այսինքն՝ առանց ձայնավորի վանկ չկա: Հետևաբար որքան ձայնավոր կա, այնքան էլ վանկ կլինի: Օրինակ՝ գույն բառում կա միայն մեկ ձայնավոր հնչյուն՝ ու, ուրեմն բառը միավանկ է: Գիշեր բառում կան \(2\) ձայնավորներ՝ ի և է/ե/, բառը երկվանկ է:
Այն վանկը, որ միայն ձայնավոր հնչյունից է կազմված, կամ որ ավարտվում է ձայնավոր հնչյունով, կոչվում է բաց:
Օրինակ
ա-պա-կի, ա-ռու, ա-կա-մա:
Այն վանկը, որ վերջանում է բաղաձայն հնչյունով, կոչվում է փակ:
Օրինակ
կար-պետ, պատ-շար, թախ-ծոտ և այլն:
Երբ բառերը վանկերի ենք բաժանում, հաճախ լսում ենք հնչյուն, որը չենք գրում: Լսվող, բայց չգրվող հնչյուն ունեցող վանկը կոչվում է գաղտնավանկ:
Օրինակ
բը-նա-կան, մա-նըր, մըր-գա-ման: