Տեսություն

Իզոտոպ, զանգվածային թիվ, հարաբերական ատոմային զանգված
Միևնույն քիմիական տարրի ատոմների տարրատեսակները, որոնք ունեն միջուկի նույն լիցքը, բայց տարբեր զանգվածային թվեր, կոչվում են իզոտոպներ:
Իզոտոպների գոյությունը բացահայտվել է դեռևս \(1906\) թ, իսկ հիմնավին հաստատվել և ուսումնասիրվել է \(1920\)թ:
 
shutterstock_130516850.jpg shutterstock_141139279.jpg shutterstock_142884991.jpg
                                                                          Հելիումի իզոտոպները
 
Քիմիական տարրի կարևորագույն, որոշիչ հատկանիշը նրա ատոմի միջուկում առկա պրոտոնների թիվն է՝ կարգաթիվը: Հետևաբար՝ նույն տարրի բոլոր իզոտոպների համար կարգաթիվը նույնն է:
 
Հելիումի բոլոր իզոտոպներում պրոտոնների թիվը հավասար է երկուսի, այսինքն կարգաթիվը՝ \(Z(He)=2\), որը հաճախ չի գրվում:
 
Իզոտոպը բնութագրվում է երկու մեծությամբ (RZA).
  • \(Z\)-միջուկի դրական լիցք - գրվում է քիմիական նշանի ձախ-ներքևի մասում,
  • \(A\)- զանգվածային թիվ - գրվում է ձախ-վերևի մասում:
Բառացի «իզոտոպ» նշանակում է՝ իզո-հավասար, նույն և տոպ- տեղ, այսինքն՝  նույն տեղը:
 
Իզոտոպները ներկայացվում են տարբեր ձևերով: Օրինակներ՝
 
dsaf.png      slide_9.jpg
 
Նեյտրոնների թիվը միջուկում հաշվում են հետևյալ բանաձևի միջոցով՝ \(N=A-Z\)
 
Տարրերի մի մասն ունեն բնական կամ արհեստական ստացված ռադիոիզոտոպներ, որոնք բնութագրվում են կիսատրոհման պարբերությամբ: Դա այն ժամանակամիջոցն է, որի ընթացքում ռադիոակտիվ նմուշի քանակությունը կիսվում է:
 
Գրեթե բոլոր տարրերն ունեն իզոտոպներ, որոնք բնության մեջ տարածված են ոչ համաչափ:
 
Օրինակ՝
 
shutterstock_532640395.jpg
 
Ի դեպ, բերված տոկոսները զանգվածային բաժիններ չեն ցույց տալիս, այլ ատոմների մոլային բաժիններ են ցույց տալիս:
 
Ածխածնի բոլոր հայտնի իզոտոպները, որոնցից կայուն են միայն երկուսը՝ \(C-12\), \(C-13\), մյուսների կիսատրոհման պարբերությունները խիստ տարբերվում են իրարից և տատանվում են մի քանի վայրկյանից մինչև մի քանի հազար տարի միջակայքում:
 
C_isotopes.png
 
Ռադիոակտիվ իզոտոպները մեծ կիրառություն ունեն: Օրինակ \(C-14\) իզոտոպը հիմք է ծառայում օրգանական ծագում ունեցող գտածոների տարիքի որոշման համար:
 
Որոշ իզոտոպներ, օրինակ՝ \(O-18\) և \(H-2\) իզոտոպներն օգտագործվում են ռեակցիաների մեխանիզմները բացահայտելու համար:
 
Գոյություն ունեն, այսպես կոչված, իզոբարներ, որոնք ի տարբերություն իզոտոպների, ունեն հավասար զանգվածային թվեր: Օրինակ՝ 
 
000142.jpg
 
Հարկ է նշել, որ տարրի հարաբերական ատոմային զանգվածը միջին մեծություն է, պայմանավորված է տարրի իզոտոպային բաղադրությամբ, ամբողջ թիվ չէ, սակայն շատ մոտ է առավել տարածված իզոտոպի զանգվածային թվին:
Աղբյուրները
Ա․ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Լ․ ՍԱՀԱԿՅԱՆ
Քիմիա-10, Երևան-2010