Առաջադրանքի/խնդրի պայմանը

6Մ.
Չորրորդ պարբերության առաջին խմբի առավել մեծ կարգաթիվ ունեցող մետաղի \((II)\) սուլֆատի ավելցուկ պարունակող լուծույթի մեջ նույն պարբերության և նույն խմբի առավել փոքր կարգաթիվ ունեցող մետաղի 16.94 մմոլ քանակով մետաղի կտոր գցելիս անջատվեցին անգույն գազ և կապույտ նստվածք: Նստվածքն առանձնացրեցին և շիկացրեցին մինչև հաստատուն զանգված:
 
Շիկացումից ստացված պինդ նյութի վրայով անգույն գազն անցկացնելիս \(50\) % ելքով ստացվեց մեծ կարգաթիվ ունեցող մետաղը:
 
Որոշի՛ր.
 
1. Որքա՞ն է նշված մետաղների կարգաթվերի տարբերությունը:
 
2. Որքա՞ն է անջատված անգույն գազի ծավալը (մլ, ն.պ.) (պատասխանը գրիր հարյուրերորդական թվի ճշտությամբ):
 
3. Որքա՞ն է վերջին ռեակցիայի ժամանակ ստացված մետաղի զանգվածը (մգ) (պատասխանը գրիր հարյուրերորդական թվի ճշտությամբ):
 
Պատասխան 1.
 
Պատասխան 2.
 
Պատասխան 3.