Տեսություն

Մոլեկուլների տարածական կառուցվածքը
Մոլեկուլների տարածական կառուցվածքը պայմանավորված է մոլեկուլում առկա ատոմների թվից և ատոմային օրբիտալների հիբրիդացման տեսակից:
sp հիբրիդացմանը բնորոշ է 1800 կովալենտային անկյունը և գծային կառուցվածքը:
105.jpg
 
Օրինակ՝ բերիլիումի միացությունների մոլեկուլներն ունեն գծային կառուցվածք, քանի որ բերիլիումի ատոմը դրանցում գտնվում է sp հիբրիդային վիճակում:
 
61.gif  
 
sp2 հիբրիդացմանը բնորոշ է 1200 կովալենտային անկյունը և հարթ կառուցվածք:
109.jpg
 
Օրինակ՝ բորի միացություններն ունեն հարթ կառուցվածք, քանի որ դրանցում բորի ատոմը գտնվում է sp2 հիբրիդային վիճակում:
 
BCl3.gif    BH3.gif
sp3 հիբրիդացմանը բնորոշ է մոտ 1090 կովալենտային անկյուն և քառանիստային կառուցվածք:
Օրինակ՝ ածխածնի այն միացությունները, որոնցում ածխածնի ատոմը գտնվում է sp3 հիբրիդային վիճակում, ունեն քառանիստային կառուցվածք:
 
nonpolar-molecules — копия.png    Tetrahedral-3D-balls.png
 
Եթե մոլեկուլում դրական և բացասական լիցքերի կենտրոնները համընկնում են, ապա մոլեկուլը լինում է ոչ բևեռային: Վերը նշված բոլոր մոլեկուլները ոչ բևեռային են:
 
Եթե մոլեկուլում դրական և բացասական լիցքերի կենտրոնները չեն համընկնում, ապա մոլեկուլը լինում է բևեռային: 
 
Օրինակ՝ բոլոր երկատոմանի մոլեկուլները, որոնցում առկա է կովալենտային բևեռային կապ՝ բևեռային են:
 
slide_20.jpg
 
Բևեռային են նաև քեզ ծանոթ նյութերից ջրի և ամոնիակի մոլեկուլները, իսկ մեթանի մոլեկուլը բևեռային չէ:
 
image009.jpg
Աղբյուրները
Ա․ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Լ․ ՍԱՀԱԿՅԱՆ
Քիմիա-10, Երևան-2010