Տեսություն

Կովալենտային կապի առաջացումը
\(1916\) թ. ամերիկացի անվանի քիմիկոս Հ.Լյուիսը ձևակերպել է էլեկտրոնային զույգի միջոցով կովալենտային կապի առաջացման տեսությունը՝ քիմիական կապի էլեկտրոնային տեսությունը:
 
Gilbert_Newton_Lewis.jpg
Հ. Լյուիս
Այն կապը, որ գոյանում է ատոմների միջև ընդհանրացված էլեկտրոնային զույգի միջոցով, կոչվում է կովալենտային կապ:
Կովալենտային կապը գոյանում է էլեկտրաբացասականությամբ իրարից շատ չտարբերվող քիմիական տարրերի՝ ոչ մետաղների ատոմների միջև: Այն կարող է առաջանալ նաև նույն ոչ մետաղային տարրի ատոմների միջև:
 
Օրինակ՝ էլեկտրոնային զույգի միջոցով ջրածնի և քլորի  մոլեկուլների առաջացումը ներկայացվում է ըստ հետևյալ նկարների`
 
zhoRtt5DNwaNrQm.jpg
 
Կովալենտային կապի առաջացումը ավելի ճիշտ է ներկայացնել օրբիտալների միջոցով:
 
Օրինակ՝ ջրածնի մոլեկուլի առաջացումը ատոմներից:
 
Screenshot_22.png
Այն կապը, որ գոյանում է ատոմային օրբիտալների փոխծածկման միջոցով, կոչվում է կովալենտային կապ:
Ատոմային օրբիտալներից գոյանում է մի ընդհանուր օրբիտալ՝ մոլեկուլային օրբիտալ, ընդ որում՝ առանձին ատոմների գումարային էներգիան ավելի մեծ է, քան մոլեկուլինը:
 
main-qimg-0dca207e082306e2b51cfffb397ca465.png
 
Նյութի մոլեկուլի էլեկտրոնային բանաձևում ցույց է տրվում կովալենտային կապն առաջացնող՝ ընդհանրացված էլեկտրոնային զույգերը, ինչպես նաև կապի առաջացմանը չմասնակցող՝ չընդհանրացված էլեկտրոնները:
 
Օրինակ՝ քլորի մոլեկուլում առկա է մեկ ընդհանրացված և վեց չընդհանրացված էլեկտրոնային զույգեր:
 
Screenshot_256.png 
 
Իսկ ածխաթթու գազի մոլեկուլում առկա են չորսական ընդհանրացված և չընդհանրացված էլեկտրոնային զույգեր:
 
 Carbon-dioxide-octet-Lewis-2D.png
 
Յուրաքանչյուր ընդհանրացված էլեկտրոնային զույգ մեկ քիմիական կապ է:
 
Օրինակ՝
 
main-qimg-0dca207e082306e2b51cfffb397ca465.png
 
averillfwk-fig08_010.jpg
 
Կովալենտային կապի առաջացումը նշված բոլոր օրինակներում իրականացվում է փոխանակային եղանակով, այսինքն կապին մասնակցող ատոմներից յուրաքանչյուրը տրամադրում է իր էլեկտրոնը:
 
anim4_5_1-iloveimg-cropped.gif
 
Կովալենտային կապ կարող է առաջանալ նաև դոնորակցեպտորային եղանակով, երբ կապին մասնակցող ատոմներից մեկը տրամադրում է էլեկտրոնային զույգ, իսկ մյուս ատոմը՝ դատարկ օրբիտալ:
 
Донорно-акцепторный-м%D-iloveimg-cropped.gif
 
Screenshot_26.png
 
Օրինակ՝ ամոնիում իոնի առաջացումն ամոնիակից կատարվում է դոնորակցեպտորային եղանակով՝ ի հաշիվ ազոտի ատոմի չընդհանրացված էլեկտրոնային զույգի և ջրածնի իոնի դատարկ օրբիտալի:
 
12590_html_2d6fc65c.png
Էլեկտրոնային զույգ տրամադրող ատոմը կոչվում է դոնար, իսկ դատարկ օրբիտալ տրամադրողը՝ ակցեպտոր:
Որոշ դեպքերում դոնորակցեպտորային եղանակով առաջացած կապը գծիկի փոխարեն ներկայացվում է սլաքի միջոցով՝ դոնարից ակցեպտոր ուղղությամբ:
 
Օրինակ`
Screenshot_298.png   Screenshot_287.png    
 
Կովալենտային կապն ավելի ընդհանրական կապ է, քիմիական կապի մյուս տեսակները որոշ չափով կարելի է բացատրել կովալենտային կապի միջոցով:
Աղբյուրները
Ա․ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Լ․ ՍԱՀԱԿՅԱՆ
Քիմիա-10, Երևան-2010