Տեսություն

Ոչ բևեռային և բևեռային կովալենտային կապեր
Եթե կովալենտային կապն առաջանում է նույն տարրի երկու ատոմների միջև, ապա այն կոչվում է ոչ բևեռային կովալենտային կապ:
Օրինակ ջրածնի մոլեկուլում կովալենտային կապն առաջանում է \(s-\) ատոմային օրբիտալների \(s-s\) փոխծածկմամբ:
 
Безымянный.png
 
Կամ՝
 
d0cf71c0_fcf3_0130_c7fa_12313d0128c8.jpg        image027 — копия (3).jpg
 
 
Քլորի,  ֆտորի մոլեկուլներում կովալենտային կապն առաջանում է \(p-\) ատոմային օրբիտալների \(p-p\) փոխծածկմամբ:
 
8020a6ed0a536dbea47ca154ed932b6392ffb72f.gif     1e14db70_fcf5_0130_956c_12313d00e491.jpg   image027 — копия (2).jpg
 
Ընդհանրացված էլեկտրոնային զույգը կամ օրբիտալների փոխծածկի տիրույթը գտնվում է միջուկներից հավասար հեռավորության վրա, բացասական լիցքը երկու միջուկների միջև բաշխվում է համաչափորեն, այսինքն՝ լիցքերի բևեռացում տեղի չի ունենում:
 
Ոչ բևեռային կովալենտային կապ առկա է, հիմնականում, պարզ նյութերի մոլեկուլներում, սակայն, այդպիսի կապ կարող է լինել նաև բարդ նյութերի մոլեկուլներում:
 
Օրինակ՝ ջրածնի պերօքսիդի՝ H2O2, մոլեկուլում թթվածնի ատոմների միջև առկա է ոչ բևեռային կովալենտային կապ:
 
aditya-birla-hydrogen-peroxide-500x500.png
 
Նույն՝ H2O2-ի մոլեկուլում \(H-O\) կապերը բևեռային են:
 
\(H-Cl\), \(H-Br\) մոլեկուլներում կապն առաջանում է \(s-\) և \(p-\) ատոմային օրբիտալների \(s-p\) փոխծածկմամբ:
 
 1453123431_6-3-11-38 — копия.jpg      1453123431_6-3-11-38.jpg     image027 — копия.jpg
 
Այս դեպքերում ընդհանուր էլեկտրոնային զույգը կամ օրբիտալների փոխծածկի տիրույթը խտանում, բևեռանում է դեպի առավել էլեկտրաբացասական տարրի ատոմը, մոլեկուլի այդ մասը ձեռք է բերում մասնակի բացասական, իսկ մյուս մասը՝ մասնակի դրական լիցք: Այդպիսի կապը կոչվում է բևեռային կովալենտային կապ:
 
Օրինակ քլորաջրածնի մոլեկուլում կապը բևեռային կովալենտային է:
 
кс25.jpg
 
Որքան մեծ լինի տարրերի էլեկտրաբացասականությունների տարբերությունը, այնքան ավելի բևեռացած կլինի կովալենտային կապը:
 
Եթե այդ տարբերությունը շաը մեծ է (հիմնականում մետաղ-ոչ մետաղ), ապա կովալենտային կապը «վերածվում է» իոնականի, այսինքն ընդհանրացված էլեկտրոնային զույգն անցնում է տարրերից մեկին:
 
Ոչ բևեռային, բևեռային կովալենտային և իոնային կապերի համեմատումը կարելի է տեսնել հետևյալ նկարում.
 
bonds-13F0B3614251B9653D5.png
 
Սիգմա և պի կովալենտային կապեր.
Քննարկված բոլոր դեպքերում կովալենտային կապն առաջանում էր ատոմային օրբիտալների փոխծածկմամբ՝ ատոմների միջուկները միացնող առանցքի ուղղությամբ և կոչվում է սիգմա` σ կապ:
 
Ուշադրություն
Բոլոր միակի կապերը սիգմա՝ σ, կապեր են:
Նույն ատոմների միջև երկրորդ, երրորդ կապերի առաջացումը կատարվում է \(p\)- ատոմային օրբիտալների կողմնային, կրկնակի փոխծածկմամբ՝ միջուկները միացնող առանցքի երկու կողմերում և կոչվում է պի՝ π կապ: Օրինակ էթենի մոլեկուլում ածխածնի ատոմների միջև առաջին կապը σ կապ է, իսկ երկրորդը՝ π:
 
Վերջին դեպքում ատոմային օրբիտալների փոխծածկը կատարվում է ավելի փոքր չափով, ինչի պատճառով π կապի էներգիան փոքր է σ կապի համեմատությամբ:
 
Ուշադրություն
Բազմակի կապերից միայն մեկը կարող է լինել սիգմա՝ σ կապ:
Կան բազմաթիվ π կապ պարունակող նյութեր, օրինակներ՝
 
Carbon_Dioxide0-312.jpg   azot_molecula.gif 
          ածխածնի (IV) օքսիդ                                             ազոտ
 
 
347812.jpg    1313378185_khi-acetylene-c2h2.jpg
         էթիլեն (էթեն)                                       ացետիլեն (էթին)
Աղբյուրները
Ա․ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Լ․ ՍԱՀԱԿՅԱՆ
Քիմիա-10, Երևան-2010