Տեսություն

Կովալենտային կապի հատկությունները
Կովալենտային կապի կարևոր հատկություններն են.
 
Կապի երկարությունը.
 
Կապի երկարությունը իրար հետ կապված միջուկների միջև եղած հեռավորությունն է:
  
Այն կախված է ատոմների շառավիղներից, ատոմային օրբիտալների փոխծածկման աստիճանից, պի- կապի առկայությունից և այլն:
 
Ուշադրություն
Կովալենտային կապի երկարությունը ավելի փոքր է, քան ատոմների շառավիղների գումարը:
 
2a4b22b3.jpg
 
HF.gif
 
728px-Draw-Lewis-Dot-Structures-Step-3-Version-2.jpg
 
=d678cf9a1b30d53cf378c91256c43af5.jpg
 
Որքան փոքր է կապի երկարությունը, այնքան ամուր է քիմիական կապը:
 
Քիմիական կապի երկարությունը արտահայտում են նանոմետրերով՝ նմ, կամ պիկոմետրերով՝ պկ:
 
Ուշադրություն
Քիմիական կապի ամրությունը քանակապես բնութագրվում է կապի էներգիայով:
  
Կապի էներգիա.
  
Այն էներգիան, որն անջատվում է մեկ մոլ քանակով կապն առաջանալիս, կամ ծախսվում է նույն քանակով կապը խզելիս, կոչվում է կապի էներգիա:
 
Քիմիական կապի էներգիայի չափման միավորը \(կՋ/մոլ\) է:
 
Հասկանալի է, որ քիմիական ռեակցիայի ջերմէֆեկտը ձևավորվում է ելանյութերի մոլեկուլներում առկա կապերի խզման համար ծախսված և վերջանյութերի մոլեկուլներում կապերի առաջացման ժամանակ անջատված էներգիաների տարբերությանբ:
 
Կովալենտային կապի ուղղորդվածություն և հագեցվածություն.
  
Ջրածնի՝ H2, քլորաջրածնի` HCl  և քլորի` Cl2 մոլեկուլներում ատոմային օրբիտալների փոխծածկը և էլեկտրոնային ամպերի խտացումը կատարվում է կապն առաջացնող ատոմների միջև, այսինքն՝ այն ուղղորդված է:
 
image027.jpg
 
Կովալենտային կապի հագեցվածությունը ատոմի որոշակի թվով կովալենտային կապեր առաջացնելու հնարավորությունն է, ինչը պայմանավորված է տվյալ ատոմի կառուցվածքով:
 
Օրինակ՝ թթվածնի, ազոտի և ածխածնի ատոմները միացրել են ջրածնի երկու, երեք և չորս ատոմներ՝ համապատասխանաբար:
 
valentnost-i-stepen-okislenija.jpg
Աղբյուրները
Ա․ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Լ․ ՍԱՀԱԿՅԱՆ
Քիմիա-10, Երևան-2010