Տեսություն

Օքսիդացման աստիճան
Օքսիդացման աստիճանը միացությունում ատոմի պայմանական լիցքն է, որը նա կունենար, եթե կապերը լինեին իոնային:
Դու գիտես, որ տարրի ատոմի վալենտականությունը բնորոշ է կովալենտային կապով միացություններին, և հավասար է այլ ատոմների հետ նրա առաջացրած կովալենտային կապերի թվին, իսկ իոնի լիցքը բնորոշ է իոնային կապով միացություններին:
 
Օքսիդացման աստիճանը թեև պայմանական մեծություն է, սակայն, քիմիա գիտության զարգացման ներկայիս փուլում շատ կարևոր հասկացություն է և, կարծես, միավորում է թե՛ կովալենտային, թե՛ իոնային կապով միացությունները: Այն կարելի է պատկերացնել որպես լրիվ կամ մասամբ տեղաշարժված էլեկտրոնների թիվ:
 
Այն կարող է ունենալ դրական, բացասական, կոտորակային և, նույնիսկ, զրո արժեքներ:
 
Օրինակ՝ պարզ նյութերում ատոմի օքսիդացման աստիճանը զրո է, քանի որ էլեկտրոնի տեղաշարժ չկա:
 
42d3af98.gif
 
Քիմիական կապ առաջանալիս դեպի տվյալ ատոմը տեղաշարժված էլեկտրոնների թվով որոշվում է բացասական օքսիդացման աստիճանը, իսկ տվյալ ատոմից դեպի այլ ատոմ տեղաշարժված էլեկտրոնների թվով՝ բացասական օքսիդացման աստիճանը:
 
Օրինակ՝ ածխածնի օքսիդացման աստիճանը մեթանում \(-4\) է, քանի որ էլեկտրոնները տեղաշարժվում են դեպի ածխածին, իսկ ֆտորի հետ միացությունում, հակառակը՝ \(+4\)
\( \) 
 
autogen_25733.jpg
 
Ջրածինը կարող է դրսևորել \(0,\)\(+1\) և \(-1\) օքսիդացման աստիճաններ:
 
670px-Find-Oxidation-Numbers-Step-5-Version-2.jpg
 
Հասկանալի է, որ միացության մոլեկուլում առավել մեծ էլեկտրաբացասականություն ունեցող տարրը կունենա բացասական օքսիդացման աստիճան և հակառակը:
 
19a67449-e03e-49ad-9f09-4e720b7902c0.jpg
 
670px-Find-Oxidation-Numbers-Step-7-Version-2.jpg
 
Կան հաստատուն և փոփոխական օքսիդացման աստիճան ունեցող տարրեր: Օրինակ ֆտորը բոլոր միացություններում ունի \(-1\) օքսիդացման աստիճան, օքսիդներում, թթուներում, հիմքերում և աղերում ջրածինն ունի \(+1\), իսկ թթվածինը՝ \(-2\) օքսիդացման աստիճաններ:
Միացության մոլեկուլում բոլոր տարրերի օքսիդացման աստիճանների հանրահաշվական գումարը հավասար է զրոյի:
Այս կանոնը կիրառելով հաշվում են փոփոխական օքսիդացման աստիճան ունեցող տարրի ատոմի օքսիդացման աստիճանը: Օրինակ՝
 
d181d182d0b5d0bfd0b5d0bdd18c-d0bed0bad0b8d181d0bbd0b5d0bdd0b8d18f2.png
 
Ուշադրություն
Բարդ իոնում բոլոր տարրերի օքսիդացման աստիճանների հանրահաշվական գումարը հավասար է իոնի լիցքին:
Այս կանոնի միջոցով հաշվում են փոփոխական օքսիդացման աստիճան ունեցող տարրի ատոմի օքսիդացման աստիճանը բարդ իոնում: Օրինակ՝
 
1210252020285154_1212310555529.jpg
 
Տարրի դրսևորած տվյալ օքսիդացման աստիճանին համապատասխանում է ատոմի էլեկտրոնային թաղանթի որոշակի կառուցվածք: Օրինակ՝
 
7558445.png
Աղբյուրները
Ա․ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Լ․ ՍԱՀԱԿՅԱՆ
Քիմիա-10, Երևան-2010