Տեսություն

Վալենտականություն
 
Վալենտականությունը քիմիական տարրերի հիմնարար հատկություններից է, որը պայմանավորված է տարրի ատոմի էլեկտրոնային կառուցվածքով՝ տարրի վալենտային էլեկտրոնների թվով, վալենտային օրբիտալների թվով:
 \(s-\) և \(p-\) տարրերի դեպքում վալենտային են արտաքին էլեկտրոնային շերտի էլեկտրոնները, իսկ \(d-\)տարրերի դեպքում՝ նաև նախավերջին էլեկտրոնային շերտի գերօկտեդային՝ \(d-\)էլեկտրոնները:
Վալենտականությունը ատոմի՝ այլ ատոմների հետ որոշակի թվով կովալենտային կապեր առաջացնելու հատկությունն է:
Օրինակ՝ ջրածինը, թթվածինը, ազոտը, ածխածինը հիմնականում միավալենտ, երկվալենտ, եռավալենտ և քառավալենտ տարրեր են:
 
data-pioner48-school-shopedu-khimiya-8-klass-komplekt-24-tablitsy-13-600x600.jpg
 
Օրինակ՝ ամոնիակի, մեթանի և ջրի մոլեկուլներում կապերի թիվը համապատասխանում է վերը ասվածին:
 
image009.jpg
 
Վալենտականությունը այլ կերպ կարելի է սահմանել այսպես.
Վալենտականությունը քիմիական տարրի ատոմի առաջացրած կովալենտային կապերի թիվն է:
Տարրի վալենտականությունը առաջին հերթին պայմանավորված է չզույգված՝ կենտ էլեկտրոնների թվով:
 
Օրինակ՝ քլորը կարող է լինել միավալենտ, եռավալենտ, հնգվալենտ և յոթվալենտ՝ կախված ատոմի վիճակներից՝ հիմնական կամ գրգռված:
 
image030.png
 
Տարրի վալենտային հնարավորությունը պայմանավորված է նաև վալենտային շերտում առկա չբաշխված էլեկտրոնային զույգերի թվով:
 
Օրինակ
Ազոտը եռավալենտ է կենտ էլեկտրոնների հաշվին, սակայն նա կարող է առաջացնել չորրորդ կովալենտային կապը՝ չբաշխված էլեկտրոնային զույգի հաշվին՝ դոնորակցեպտորային մեխանիզմով:

Ամոնիում իոնում և ազոտական թթվի մոլեկուլներում ազոտի ատոմը քառավալենտ է՝ էլեկտրոնային զույգի դոնոր է:
 
slide_12.jpg
 
aac69957554f425216b228667d16df30.png
 
Ընդհանուր ձևով՝
 
image303.jpg
 
Կամ մեկ այլ օրինակ՝ ածխածինը օքսիդներից մեկում քառավալենտ է ի հաշիվ փոխանակային եղանակով առաջացած չորս կովալենտային կապերի:
 
img22.gif  Carbon_Dioxide0-312.jpg
 
Իսկ մյուսում՝ եռավալենտ է ի հաշիվ փոխանակային եղանակով առաջացած երկու կապերի և դոնորակցեպտորային մեխանիզմով առաջացած մեկ կապի, ընդ որում ածխածնի ատոմը էլեկտրոնային զույգի ակցեպտոր է:
 
img12.gif
 
pic1221.png
 
Այսպիսով՝ տարրի ատոմի վալենտային հնարավորությունները պայմանավորված են՝
 
* վալենտային էլեկտրոնային շերտում առկա կենտ էլեկտրոնների թվով
* չբաշխված էլեկտրոնային զույգերի թվով
* դատարկ օրբիտալների թվով
Աղբյուրները
Ա․ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Լ․ ՍԱՀԱԿՅԱՆ
Քիմիա-10, Երևան-2010